|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայկական կողմը մտադիր է հետևողականորեն ձեռնարկել բոլոր քայլերը, որպեսզի ապահովվեն ՀՀ քաղաքացու՝ Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի իրավունքները, ազատությունը և վերադարձը հայրենիք. այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Քայլեր ձեռնարկվում են, բայց որևէ բան չեմ կարող դեռ հրապարակային ասել, երբ դրանք մտնեն հրապարակման փուլ, տեղյակ կպահենք»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ «հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», Աննա Նաղդալյանը շեշտեց. «Որքան էլ գայթակղիչ լինի, բայց լեզվակռվով չէ, որ կարգավորվելու է հիմնահարցը: Մենք դեռևս սպասում ենք համարժեք պատասխանի մեր այն մոտեցմանը, որ հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար»: