կարևոր
913 դիտում, 10 ժամ առաջ - 2025-05-16 18:20
Հասարակություն

10 տարի էլ անցնի՝ պատասխան են տալու․ աղմկահարույց փաստեր և բացահայտումներ նախկին տնօրենի կողմից` «Էրեբունի» թանգարանի մասին

Ի՞նչ զարգացումներ են ընթանում «Էրեբունի» արգելոց-թանգարանի շուրջ, նախկին տնօրեն, հնագետ, ուրարտագետ Միքայել Բադալյանը Yerkir.am-ի տաղավարում նոր փաստեր ու տեղեկություններ հանրայնացրեց՝ ընդգծելով քաղաքային իշխանության անտարբերությունը հատկապես «Էրեբունի»  արգելոց-թանգարանի նկատմամբ։

 «Անտեր վիճակ է թանգարանում․ քաղաքապետը, որ ձեռքը դնում է Երևանի ծննդյան վկայականի վրա ու երդվում, մենակ երդվելո՞վ է»,-ասաց  թանգարանի նախկին տնօրենը։
 

Մեր զրուցակցի խոսքով՝ թանգարանների նկատմամբ վերաբերմունքն ու պետական մոտեցումը պետք է փոխվի։  

«Ո՞նց եղավ, որ մանկապարտեզների, այլ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձը բարձրացավ, բայց թանգարաններինը՝ ոչ։ Վարչության պետ Գոշ Սարգսյանը 173 հազար դրամով թանգարանի տնօրեն կաշխատի՞»,-հարցադրում է մեր զրուցակիցը։
 

Միքայել Բադալյանն ասում է, որ թեկուզ 10 տարի էլ անցնի, միևնույն է, պատասխան են տալու «Էրեբունի» թանգարանում տիրող վիճակի համար։  Խնդիրը, ըստ Միքայել Բադալյանի, նաև խորքային է։

«Մեզ փորձում են հեռացնել Ուրարտուից և «Էրեբունուց»»,-ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով․ «Հայաստանն ընտրյալ, սուրբ, խորհրդավոր ու խորհրդանիշերի երկիր է, ովքեր փորձեն աղավաղել մեր ինքնութունն արժանանալու են Աստծո լույսի հարվածին, Էրեբունին մեր ինքնության վկայականն է»։