Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերն այս օրերին պարզապես խուճապի մեջ են: Բանն այն է, որ ժամանակին պաշտոնյաներից ու պատգամավորներից շատերն իրենց երեխաներին ազատել են բանակից ոմանք օբյեկտիվ, ոմանք սուբյեկտիվ պատճառներով:
Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նրանք զբաղված են այդ արխիվային փաստաթղթերը վերանայելով, վերաձեւակերպելով, որպեսզի ստուգումների դեպքում օրինականության հետ կապված խնդիրներ չառաջանան:
Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այս թեմայով սկսվել են լուրջ ստուգումներ, խնդիր է դրված պարզելու՝ իշխանության ներկայացուցիչների զավակներն այս տարիներին ազատվել են ծառայությունից օրինակա՞ն, թե՞ ապօրինի հիմքերով, կոնկրետ ի՞նչ պատճառներով:
Ըստ մեր աղբյուրների` առաջիկայում այս թեմաներով լուրջ աղմուկ, լուրջ բացահայտումներ են սպասվում: Կպարզվի, որ այնպիսի անձանց երեխաներ չեն մեկնել ժամկետային զինծառայության, որ անհնար է պատկերացնել՝ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի զավակները, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի տղան, գեներալ Սեյրան Սարոյանի որդին, Վարդան Ղուկասյանի տղան, Սուրիկ Խաչատրյանի տղան եւ այսպես շարունակ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում