|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երկու օր առաջ Աբու Դաբիից Երևան թռչող, Wizz Air ավիաընկերության օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց։ Այս մասին գրում է «Մեդիահաբ»-ն ու մանրամասնում, որ Աբու Դաբիի օդանավակայանից օդ բարձրանալուց տասը րոպե անց, Դուբայի երկնքում թռչելիս կայծակը հարվածել է օդանավին, ինչի հետևանքով ճաքել է պատուհաններից մեկը, և օդանավը սկսել է անկում կատարել։ Դա հենց Դուբայի ջրհեղեղի և ուժեղ փոթորիկի օրն է եղել։
«Օդանավում խուճապ է սկսվել, մտածել են, որ կործանվում են, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել նորից Աբու Դաբիի օդանավակայանում։
Հիշեցնենք, որ դա այն օրն էր, երբ Դուբայում ուժեղ փոթորիկ ու ջրհեղեղ էին սկսվել, և որոշ ժամանակով հետաձգվել էին թռիչքները։
MediaHub-ի ձեռքի տակ է հայտնվել է տեսանյութ օդանավի սրահից, թե ինչպես է կայծակը խփում, և խուճապ սկսվում օդանավում»,-գրում է աղբյուրը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։