| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբերին Սիրիայի տարածքում ուկրաինացի լրագրող Անհար Կոչնեւային առեւանգած զինյալները հիմա էլ սպառնում են հարձակում գործել Ուկրաինայի եւ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա, նաեւ հաշվեհարդար տեսնել այդ երկրների քաղաքացիների հետ: Զինյալների հայտարարությունը հայտնվել է «Ուկրաինա» հեռուստաալիքի ձեռքում. տեղեկացնում է РИА Новости-ն:
Երեկ Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ էր արել Դամասկոսին ավելի ակտիվ գործել Կոչնեւային ազատելու եւ մեղավորներին պատժելու ուղղությամբ:
«Ուկրաինայի եւ Ռուսաստանի դեսպանությունները, այդ երկրների քաղաքացիները, ինչպես նաեւ իրանցիները այսուհետ լինելու են մեր ավարը եւ մեր բոլորի ուժերի թիրախը: Մենք կոչ ենք անում Սիրիայից ողջ դուրս չթողնել ո'չ ուկրաինացու, ո'չ ռուսի, ո'չ էլ իրանցու: Մենք դա ասում ենք ի պատասխան Ուկրիանայի ԱԳՆ-ի հայտարարության` լրտեսուհի Անհար Կոչնեւայի մասին, որը զենք էր կրում եւ ռուս սպաների թարգմանչուհին էր»,- ասվում է սիրիացի ապստամբների հայտարարության մեջ:
Կոնչեւան Սիրիա էր ժամանել հակամարտությունը սկսվելուց անմիջապես հետո, Утро.ру-ի արտահաստիքային թղթակցին էր եւ ուղեկցում էր Սիրիա ժամանծ ուկրաինացի լրագրողներին: Նա համագործակցում էր նաեւ ռուսաստանյան ԶԼՄ-ների հետ: Կոչնեւայի` համացանցում հայտնված վերջին տեսաուղերձում, նա հայտարարում է, որ աշխատել է ռուսաստանյան հատուկ ծառայությունների համար: Լրագրողի ընկերուհին` ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դարյա Միտինան երեկ հայտարարել է, որ առեւանգողները սպառնում են հինգշաբթի օրը սպանել Կոչնեւային, եթե նրա համա փրկագին չվճարվի: