Այսօր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների տարելիցն էր:
Արյունալի ու ողբերգական իրադարձությունների գլխավոր մեղադրյալն այս տարի բավարարվեց միայն Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ ծաղկեպսակ դնելով:
Բացառությամբ 2020 թվականին (կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով), 2019 և 2021 թվականների մարտի 1-երը նիկոլը հանրահավաք ու երթ կազմակերպելու ու PR-վելու առիթ էր ծառայեցրել:
Իսկ թե ինչո՞ւ երկաթյա մանդատակիր ու լեգիտիմ նիկոլն այս տարի հրաժարվեց հանրահավաք կամ երթ կազմակերպելուց դժվար չէ գուշակել:
Նախ ինքն ամենից լավ է տիրապետում մինչև քոքը մաշեցվող իր իրական վարկանիշի մասին: Ոչ մարդաշատ հնրահավաքն ու երթը հերթական անգամ խայտառակելու էր նրան:Միևնույն ժամանակ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին լավագույն տարբերակը ժամանակավոր լռելն ու մկան ծակում հանգիստ լռվելն է....
Համեմատության կարգով հիշենք, թե նախորդ երեք տարիների ընթացքում կապիտուլյանտն ինչպես էր նշել «Մարտի 1»-ը:
2019 թվական՝ «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին երթ և շոու քաղաքում:
2020 թվական՝ Առավոտյան ծաղկեպսակի տեղադրում, իսկ երեկոյան «քյոհնա քեֆչիություն» Ծաղկաձորում:
2021 թվական՝ Հանրահավաք Հանրապետության հրապարակում և երթ:
Ռոբերտ Մարգարյան
Քաղաքագետ-իրավաբան