Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
«Հրապարակը» գրում է․ Բարձրագույն դատական խորհուրդը երեկ քննության առավ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, որը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։ Նիստին դատավոր Հովսեփյանը մեկ միտք էր շեշտում, որ ինքը հերոսի մայր է, անգամ հարց տվեց նախարարության ներկայացուցչին՝ երբ է եղել Եռաբլուրում։ Մինչդեռ մեկ անգամ արդեն Նաիրա Հովսեփյանին ներել են` որդու հանգամանքը հաշվի առնելով: Սակայն նա այնքան խախտումներ է թույլ տվել, որ անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում: Քննության ընդմիջումներին Հովսեփյանը լաց էր լինում` կարգապահականի միջնորդության այն հատվածը կարդալիս, որտեղ նշված էր, որ ինքը վարկաբեկել է դատական իշխանությունը: Ասում էր` ես 29,5 տարվա դատավոր եմ, հերոսի մայր, խոնարհման փոխարեն «դատում եք» ինձ։ ԲԴԽ անդամները լուռ լսում էին, երբեմն-երբեմն նախագահ Արթուր Աթաբեկյանն էր ընդհատում` նրբորեն նախազգուշացնելով։ Որոշումը կհրապարակվի հունիսի 2-ին։
Նշենք, որ կարգապահական վարույթի հիմքը փաստաբան Գոռ Մարգարյանի դիմումն է, ըստ որի` դատավորը դատական որոշումը մեկուկես տարի անց է տրամադրել կողմերին։ Պարզվեց` փաստաբանը հրաժարվել է դիմումից, սակայն նախարարությունը չի կարճել վարույթը։ Նաիրա Հովսեփյանը պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մայրն է: Նա նախորդ տարվա մայիսին թողել է ԲԴԽ անդամի պաշտոնը, 3 ամիս անց ընտրվել դատավորների էթիկայի հանձնաժողովի անդամ։ Նրա հետ կապված լուրջ դժգոհություններ կային: Բազմաթիվ դատավորների, նմանատիպ խախտումների համար, ԲԴԽ-ն զրկել է դատավորի պաշտոնից, օրինակ՝ դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցրել են՝ գործը ողջամիտ ժամկետում չքննելու պատճառաբանությամբ։