կարևոր
5380 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-13 09:40
Իրավական

«Իմնեմնիմ»-ի տղաների խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում․ «Հրապարակ»

«Իմնեմնիմ»-ի տղաների խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում։ Մայիսի 21-ին Երեւանի դատավոր Արման Հովհաննիսյանը փոխեց նրանց կալանքը եւ սահմանեց վարչական հսկողություն՝ 3 ամսով սահմանափակելով նրանց՝ հաղորդումներ վարելու իրավունքը։ Պրոբացիոն ծառայությունը պետք է հսկեր, որ կատարվի դատարանի որոշումը:

Մեր տեղեկություններով, Քննչական կոմիտեն օրերս նկատողություն է արել ծառայությանը, որ պատշաճ հսկողություն չեք իրականացնում` տղաները եթեր են մտնում, խոսքը ֆեյսբուքյան լայվերի մասին է։ Ծառայությունը ՔԿ-ին պատասխանել է, որ անհնար է դա վերահսկելը, դիմեք դատարան՝ պահանջեք, որ փոխեն դատավորի որոշումը, որը, ըստ էության, անհնարին է կատարել։

Մեզ ասացին, որ հենց այս փոխադարձ մեղադրանքներն էլ հիմք ընդունելով՝ մտադիր են դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնել եւ պատժել»: