Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսին:
Ողջունելով հյուրին՝ հանրապետության ղեկավարը նշել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները համարում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսության ապացույց: Նրա խոսքով` Հայաստանը մշտապես հաստատակամ է եղել ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և այդ հարաբերությունները դիտարկում է որպես մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների՝ տնտեսության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, տարածաշրջանում կայունության ապահովման գրավական:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը նաև կարևորում է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
Ընդգծելով, որ իր առաջին արտաքին այցերից մեկը կատարում է Հայաստան՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ սա ապացուցում է, թե ԱՄՆ ղեկավարությունն ինչ առաջնահերթություն է տալիս տարածաշրջանին, մասնավորապես՝ Հայաստանին և Հայաստանի հետ հարաբերություններին: Ուիլյամ Բըրնսը նշել է, որ կանի հնարավորը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:
Կողմերը քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ, տարածաշրջանային, տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: