կարևոր
2464 դիտում, 18 ժամ առաջ - 2025-05-11 15:27
Տարածաշրջան

Իրանը էլեկտրաէներգետիկ միջանցք է բացում Նախիջևանով․ Վահե Դավթյան

Իրանը էլեկտրաէներգետիկ միջանցք է բացում Նախիջևանով․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

«Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն»:

Հիշու՞մ եք Իրանի նախագահ Փեզեշքիանի՝ վերջերս արած այս հայտարարությունը:

Առնվազն էլեկտրաէներգետիկ հաղորդակցությունների մասով այս սցենարն այսօր կյանքի է կոչվում «գետնի վրա»:

Ս.թ. ապրիլին Ադրբեջանի փոխվարչապետ Մուսթաֆաևի և Իրանի ճանապարհաշինության և քաղաքային զարգացման նախարար Սադաղիի հանդիպման ժամանակ կողմերը հայտարարել են այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտու» և Նախիջևանի միջև էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին:

Դրան զուգահեռ «Ազերէներջի» պետական ընկերության ու թուրքական էլեկտրաէներգետիկ շուկայի առանցքային խաղացող TEİAŞ-ի միջև օպերացիոն համաձայնագիր է կնքվել՝ Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման վերաբերյալ: Այս անգամ՝ ոչ միայն Վրաստանի, այլ նաև Նախիջևանի տարածքով:

Սա չափազանց կարևոր ազդակ է Երևանի համար՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Բաքուն այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցք» նախագծի ներքո ավանդաբար դիտարկում է նաև բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը:

Արդյո՞ք սա վկայում է «միջանցքի» հարցում Բաքվի որոշակի նահանջի մասին:

Տեսնենք:

Ամեն դեպքում, Իրանը, ինչպես տեսնում ենք, հավատարիմ է իր կողմից սահմանված աշխարհաքաղաքական կարմիր գծերին»: