Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
«Աբխազիա-Կենտրոն» տելեգրամյան ալիքի կարծիքով՝ խորհրդրանի կողմից Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրին չհամաձայնելը ինչ-որ չափով «կհանգստացնի իրավիճակը հանրապետության ներսում եւ թույլ կտա նոր իշխանություններին սակարկել Մոսկվայի հետ։ Արդյունքում, միեւնույն է, նման համաձայնագիր կկնքվի։ Ժամանակի հարց է»։ լրատվամիջոցներից մեկը գրել է՝ ռուս քաղաքագետներ, Աբխազիան դեմ չէ Ռուսաստանին, բայց «ընդդեմ Սոչիի միլիրդատերերի կառուցապատողների։ Աբխազները վախենում են, որ կգան կառուցապատողները Սոչիից եւ Կրասնոդարից եւ Մերձմոսկվայից եւ կգնեն ամբողջ ափը։ Եվ Ադլերի միլիարդատերերն էլ ավելի կհարստանան, իսկ աբխազները կդառնան ծառաներ իրենց երկրում։ Նրանք, ի դեպ, եւ թուրք կառուցապատողներին նույն պատճառով Աբխազիա չեն թողնում»։ Մինչդեռ, նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբայի հանձնարարությամբ, մինչեւ դեկտեմբերի 1-ը մասամբ միջոներ են հայտնաբերվել Ռուսաստանից առեւտրային էլեկտրացանցերի վճարման համար։ Այդ գումարը բավարար է Աբխազիան մինչեւ դեկտեմբերի 4-ը՝ ներառյալ էլեկտրաէներգիայով ապահովելու համար, օրերս ճշտել է առաջին փոխվարչապետի, տրանսպորտի եւ էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Ջանսուխ Նանբան: Աբխազիան այս տարվա երկրորդ եռամսյակից գրեթե ոչինչ չի վճարել ՌԴ-ից արտոնյալ սակագներով էլեկտրաէներգիայի մատակարարման համար, ինչի հետեւանք են դարձել էլեկտրաէներգիայի մատակարարումից սկսված մասնակի անջատումները։ Էլեկտրաէներգիան անվճար չի լինում, դրա համար միշտ ինչ-որ մեկը վճարում է, հիշեցնում է Աբխազիայի փոխվարչապետ Ջ.Կ. - ն։ ․․․ 2024 թ-ին սոցիալական հոսանքը կազմել է 302 մլն կվտ/ժ (հանրապետության ողջ էներգասպառման մոտ 15% - ը)։ 2025 թ-ի համար համապատասխան ցուցանիշը նախատեսված է 326 մլն կվտ/ժ մակարդակի վրա, «եւ մենք հույս ունենք՝ 2025 թ-ի սկզբից մենք հնարվորություն կունենանք ստանալ այդ սոցիալական ներհոսքը», - ասում է պաշտոնյան։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ սոցիալական մատակարարումների ծավալը, հաշվի առնելով հանրապետությւոնում տիրող բարդ իրավիճակը, կարելի էր 2024-25 թթ-ների համար հասցնել տարեկան 350 մլն կվտ/ժ-ի, սակայն կարելի է ենթադրել, որ այս հարցը կապված կլինի ռուս-աբխազական հազիվ թե անամպ երկկողմ հարաբերությունների ավելի լայն համալիրի հետ։ Ռուսական միակ ընկերությունը, որն այլ երկրներ էլեկտրաէներգիա արտահանելու լիազորություն ունի, «Ինտեր ՌԱՕ»- ն է, աբխազական «Չեռնոմորէներգո» ձեռնարկությունը նրա հետ պաշտոնական պայմանագիր է կնքել: Բացի այդ, ՌԴ-ն սեպտեմբերի 1-ից ռուսակն կողմը մասամբ դադարեցրել է Հանրապետությանը սոցիալ-տնտեսական օգնության ծրագրի ֆինանսավորումը՝ Սուխումի կողմից Մոսկվայի հանդեպ իր ֆինանսկան պարտավորությունները չկատարելու պատճառով: Կրճատումն առաջին հերթին ազդել է ուսուցիչների եւ բժիշկների աշխատավարձերի վրա, որոնք առանց այդ էլ բարձր չեն։ Բացի այդ, Աբխազիան ստիպված է վճարել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի տեղափոխման համար առեւտրային դրույքաչափերով, եւ հայտնի չէ, կվերսկսվե՞ն արդյոք էլեկտրաէներգիայի մատակարարումները արտոնյալ սակագներով: Շարունակվում են նաեւ էլեկտրամատակարարման հովհարային անջատումները, հատկապես ծովափնյա շրջաններից դուրս։
Իր հերթին, Վրաստանի հետ անդրսահմանային Ինգուրի գետի վրա ամառային-աշնանային սակավաջրությունը եւ «Ինգուրի-ՀԷԿ» հիդրոէներգոկոմպլեքսի վերանորոգման աշխատանքները հանգեցրել են այդ օբյեկտից էլեկտրամատակարարման 25-30 տոկոս նվազման, ինչը բարդացրել է Աբխազիային էլեկտրաէներիայով ապահովելու հետ կապված իրավիճակը: Ընդ որում՝ Աբխազիայի լեռնային շրջաններում 4 փոքր հզորությամբ ՀԷԿ-երի վաղեմի նախագծերը մինչ օրս չեն իրագործվում, թեեւ այդ նախագծերը, որոնք հայտնի են դեռեւս 1980-ականների կեսերից, կարող են ապահովել Աբխազիայի էլեկտրաէներգիայի տարեկան պահանջարկի մինչեւ մեկ երրորդը: Բացի այդ, երկրի հյուսիս-արեւելքում (Tkuartchel-Akarmara շրջան) կար միջին հզորության ածխային ՋԷԿ-ի նախագիծ, որը հիմնված էր տեղական ցածր էներգիայի ՋԷԿ-ի վրա (չի գործում 1993ից) եւ լիգնիտների մեծ ռեսուրսների վրա, այսինքն՝ շագանակագույն ածուխ. տեսականորեն այն կարող էր ապահովել Աբխազիայում տարեկան էլեկտրաէներգիայի սպառման առնվազն 15% - ը։ Բայց ածուխի արդյունահանումն այստեղ դադարեց դեռեւս 1991-92-ականներին: Միանգամայն կարելի է ենթադրել, որ Մոսկվայի վերոհիշյալ նման կոշտ միջոցներն անուղղակիորեն, եթե ոչ ուղղակիորեն նպաստեցին երկրում ներքաղաքական ճգնաժամի «արագացմանը»: Եվ, համապատասխանաբար, Աբխազիայում հակառուսական տրամադրությունների զարգացմանը։
Մինչդեռ, Աբխազիան, որը հայտնվել է էներգետիկ երկարատեւ ճգնաժամի շեմին, նոյեմբերի վերջին տասնօրյակում Վրաստանի միջնորդությամբ ուսումնասիրել է հարեւան այլ երկրներից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունները։ Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Վալերի Բգանբայի «Ինգուրգեսի» գլխավոր տնօրեն Լեւան Մեբոնիայի հետ բանակցություններից հայտնի է դարձել, որ ամենուր մատակարարումներն ավելի թանկ կլինեն, քան Ռուսաստանից... մենք խնդրել ենք ուսումնասիրել դրսից մեզ էլեկտրաէներգիայի մատակարարման ավելացման հնարավորությունը, քանի որ ռուսական հոսքի չափը սահմանափակ է։ Խոսքը գնում էր ինչ-որ շուկայում էլեկտրաէներգիա գնելու հնարավորության մասին, որպեսզի այն մեզ մատակարարվի Ինգուրգեսի միջոցով»։ Մեբոնիան զանգահարել է իր գործընկերներին «Թուրքիայից, Ադրբեջանից եւ Հայաստանից.ամենուր գները կրկնակի բարձր են, քան մատակարարումները Ռուսաստանում։ Մեզ համար դա չափազանց թանկ է... այս պահին մենք ստանում ենք էլեկտրաէներգիայի 50%-ը Ինգուրգէսից եւ 50%-ը ՌԴ-ից», - հստակեցրել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը: Նրա խոսքով՝ ոչ 2024 թ-ի բյուջեում, ոչ 2025 թ-ի բյուջեում միջոցներ չեն դրվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի հոսքի վճարման համար, եւ դրա համար միջոցներ հայթայթելու համար «կռավարությունը շտապ կրճատում է բոլոր տնտեսական ծախսերը եւ շատ ծրագրեր, բացի սոցիալական ծրագրերից»:
Նոյեմբերի սկզբին հաղորդվել էր, որ կողմերը բանակցություններ են վարում Կրասնոդարի երկրամասից Աբխազիա գազատարի կառուցման շուրջ՝ «երկրում էլեկտրաէներգիայի արտադրության նոր օբյեկտներ ստեղծելու նպատակով, ինչը թույլ կտա լուծել էներգադեֆիցիտի խնդիրը։ Բավական լուրջ աշխատանք արդեն կատարվել է, մշակվել են հանրապետության գազաֆիկացման մի քանի սխեմաներ»։
Լրագրող Կիրիլ Կրիվոշեեւի կարծիքով՝ «թեեւ Աբխազիան սերտորեն կախված է Ռուսաստանից տնտեսական առումով, Կրեմլն այդպես էլ լիակատար վերահսկողություն չստացավ նրա նկատմամբ։ Սուխումում ամրապնդվում է ազգային շահերը ոչ միայն Վրաստանից, այլեւ Ռուսաստանից պաշտպանելու ցանկությունը։ Այս գործընթացը շատ խճճված է, այն շարունակում է զարգանալ եւ վաղ թե ուշ կարող է հանգեցնել բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրականության։ Բայց շատ չէի ցանկանա, որ դա տեղի ունենար այնպիսի զոհերով, ինչպես Ղարաբաղում»։ Եվ չնայած այս անալոգիայի մեջ նա, անշուշտ, չափն անցնում է, խնդիրներ եւ հակասություններ են կուտակվում, ինչը հղի է բացասական միտումների սրմամբ: Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացումից Աբխազիայի խորհրդարանի հրաժարումը կհանգեցնի Մոսկվայի եւ Սուխումի հարաբերությունների սառեցմանը, վստահ է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Աբխազիայում ահյտնի խորհրդարանականի խոսքով՝ խորհրդարանի որոշումն ընդունվել է «նրանց ճնշման ներքո, ովքեր տապալել են իշխանությունը» Հանրապետությունում նոյեմբերյան ցույցերի ժամանակ․ «նրանք այսօր այդ կերպ շտապում են իրականացնել իրենց սեփական ծրագրերը՝ միաժամանակ պատշաճ ուշդրություն չդարձնելով այն բանի վրա, թե դա ինչ վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին»:
Ալեքսեյ Բալիեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի