կարևոր
1858 դիտում, 15 ժամ առաջ - 2025-05-07 09:59
Հասարակություն

Չոր ծառերի շրջապատում գյուղատնտեսներ չեն կրթում. Քրիստինա Վարդանյան

Չոր ծառերի շրջապատում գյուղատնտեսներ չեն կրթում. Քրիստինա Վարդանյան

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Գործի բերումով Ագրարային համալսարանում էի, բնականաբար, հարակից այգուն նայեցի։ Վաղուց այսքան չոր ծառ փոքրիկ պուրակում չէի հանդիպել։ Այս ԲՈՒՀ-ի Ագրարային ֆակուլտետի դեկանը, անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտները՝ «Կանաչապատում և …» ՀՈԱԿ-ի փորձագետներն են և գլխավոր դենդրոլոգը։ Դուք կվստահե՞ք Ձեր ծնողի կյանքը մորգում վիրահատող բժիշկին։ Իսկ Երևանը վստահել եք։ Սա վերաբերմունք է մասնագիտությանը և ոլորտին, որին ծառայում ես։ Չոր ծառերի շրջապատում գյուղատնտեսներ չեն կրթում, աչքը սխալին սովորում է։ Կարելի էր չոր ծառերի հատման և գրագետ էտի սեմինարներ կազմակերպել, ուսումնական բազմաթիվ նյութեր պատրաստել և այգում ծրագրեր անել ուսանողների ներգրավմամբ… Մ՞իթե բարդ էր ձմռան ընթացքում կարգի բերել տարածքը, չէ որ 2020-ից ի վեր գլխավոր դենդրոլոգն ու փորձագետները այս կրթօջախից են։ Հրավիրում եմ մեր կողմից բարեկարգված Բժշկական համալսարանի, համալսարանական հիվանդանոցների, հանրակացարանի տարածքներ՝ օբյեկտիվ գնահատելու համար… Մեր համար սկզբունքային էր, որ բժիշկը պետք է կրթվի առողջ միջավայրում և հասկանա անառողջի տարբերությունը։ Կարևոր է՝ ո՞վ է կրթում, ինչպե՞ս և ի՞նչ միջավայրում…»: