|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երգահան Արտավազդ Բայաթյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին և անդրադարձավ կոչումների ինստիտուտին` առհասարակ: Ըստ նրա`այսօր այդ ինստիտուտը վարկաբեկվել է: Երգահանը խորհուրդ տվեց հետևել աշխարհի շատ երկրների օրինակին և հրաժարվել կոչումներից:
«Վաստակավորի կոչում տալիս են հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Աշխարհի շատ երկրներում մարդկանց պարգևատրում են, կոչումներ չեն տալիս: Կոչումների հանձնումը եկել է խորհրդային հասարակարգից: Բայց այն ժամանակ, օրինակ, Փարաջանովին կոչում չէին տա, քանի որ նա չէր ծառայում այդ վարչակարգին»,- ասաց Բայաթյանը:
Նրա կարծիքով` երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում են տվել, հավանաբար, նրան լավություն անելու նպատակով: «Կարող է` Արմենչիկը մի տեղ՝ էլիտար շրջապատում, քեֆ-ուրախության ժամանակ երգել է, որոշել են լավություն անել: Նրան խոստացել են մի բանով լավության տակից դուրս գալ և տեղը տվել են այդ կոչումը: Կան մարդիկ, ովքեր Արմենչիկին նման կերպ են շնորհակալություն հայտնում»,- նշեց երգահանը: