Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի լուրը թիվ մեկ պատրաստության է բերել ոչ միայն քաղաքական սպեկտորին, այլեւ մերձծառուկյանական շրջապատին, ուր մարտավարական զորաշարժեր են ընթանում, թե ով է լինելու Ծառուկյանի սիրելին ու «առաջին ձեռից ասողը»` հետայսու, որովհետեւ այդ պարտականությունն ինչ-որ շրջան անխոնջ իրականացրած Վահե Հովհաննիսյանն այլեւս զբաղված է «Համախմբում» կուսակցության շինարարությամբ: Հիմնական «վեճը» կողմերի միջեւ համամասնական ցուցակում «լայթս» տեղ զբաղեցնելու հետ է կապված:
Ըստ մեր աղբյուրների` «քանի դեռ Ծառուկյանի վերադարձի վերջնական որոշում չկա, չի կարող լինել հստակություն նաեւ մնացյալ, այդ թվում եւ` «ասողի» հարցում. թույլ կտան, որ կողմերը միմյանց գզեն` մինչեւ ջրերը վերջնականապես պարզվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: