կարևոր
4408 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-04-10 18:27
Քաղաքական

Տեր֊Պետրոսյանի` «բոլոր կողմերին բավարարող» լուծման առաջարկից 1 ամիս անց` ապրիլի 10֊ին, եղավ Մարաղայի կոտորածը. քաղաքագետ

Տեր֊Պետրոսյանի` «բոլոր կողմերին բավարարող» լուծման առաջարկից 1 ամիս անց` ապրիլի 10֊ին, եղավ Մարաղայի կոտորածը. քաղաքագետ

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․ 

«1992 թ․ մարտի 5-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց․ «Կարծում եմ՝ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակը լիովին կբավարարի բոլոր կողմերին (sic!), քանզի Ղարաբաղը կմնա Ադրբեջանի կազմում, կպահպանվի վերջինիս տարածքային ամբողջականությունը, իսկ ղարաբաղցիները կունենան երաշխավորված կենսագործունեություն»։

Մեկ ամիս անց՝ ապրիլի 10-ին, թուրքերն առանձնակի դաժանությամբ կոտորեցին և ողջակիզեցին Մարտակերտի Մարաղա գյուղի բնակչության մեծ մասին։

Թուրքը մի՛շտ է ցեղասպան։ Հարցն այն է, թե որքանով է արտաքին (այդ թվում՝ հայաստանյան) միջավայրը բարենպաստ իր համար։ Կյանքը ցույց է տալիս, որ երբ Հայաստանում փաստացի իշխում է «բոլոր կողմերին բավարարող լուծում» ման եկողների ոհմակը, թուրքերը հաջողում են իրենց ցեղասպանական ծրագրերի հարցում»։