կարևոր
2842 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-25 15:33
Քաղաքական

Կա՞ սահմանված ժամկետ զինծառայողների արձակուրդային վճարների համար. Գեղամ Մանուկյանը` ՊՆ փոխնախարարին

Կա՞ սահմանված ժամկետ զինծառայողների արձակուրդային վճարների համար։ Այս մասին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին հարց ուղղեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նաև հարց բարձրացրեց այն երկքաղաքացիների՝ հիմնականում սփյուռքահայերի մասին, որոնք դիմում են ներկայացրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, բայց վերջնական փուլի են հասել այն ժամանակ, երբ նոր օրենք է ընդունվել, որի համաձայն պետք է կամ վճարեն կամ ծառայության մեկնեն։ Մանուկյանը փորձեց ճշտել նոր օրենքը նրանց վրա էլ է տարածվո՞ւմ։ Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ եթե մինչև օրենքի ընդունումն է փաստաթղթավորումը մուտքագրավել, ապա օրենքը նրանց վրա չի տարածվելու։

Հիշեցնենք, որ նոր օրենքի համաձայն՝ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք, որոնք մինչ այս ծառայության ենթակա չէին, կամ պետք է 1 տարվա զինծառայություն անցնեն կամ դրա փոխարեն 2,5 միլիոն դրամի վճարում կատարեն։