կարևոր
4321 դիտում, 16 ժամ առաջ - 2025-05-03 18:33
Աշխարհ

Զելենսկին ուղիղ սպառնում է մայիսի 9-ին Մոսկվա մեկնող համաշխարհային առաջնորդներին․ Զախարովա

Զելենսկին ուղիղ սպառնում է մայիսի 9-ին Մոսկվա մեկնող համաշխարհային առաջնորդներին․ Զախարովա

Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարից հրաժարված Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները ուղիղ սպառնալիք են այն օտարերկրյա պետությունների ղեկավարների համար, որոնք կժամանեն Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ Զելենսկին «միանշանակ սպառնալիք է հնչեցրել համաշխարհային առաջնորդների հասցեին»։

«Ռուսաստանի տարածքում յուրաքանչյուր ահաբեկչական հարձակումից հետո Կիևի ռեժիմը, նրա անվտանգության ծառայությունները և անձամբ Զելենսկին պարծենում են, որ դա իրենց ձեռքի գործն է, և որ այդպես էլ շարունակվելու է։ Հետևաբար, այն արտահայտությունը, որ նա «չի երաշխավորում մայիսի 9-ին Ռուսաստանի տարածքում անվտանգությունը», քանի որ դա նրա պատասխանատվության գոտում չէ, իհարկե, ուղղակի սպառնալիք է», -նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Զելենսկին սպառնում է մայիսի 9-ին շքերթներին և արարողակարգային միջոցառումներին մասնակցող վետերանների ֆիզիկական անվտանգությանը։