կարևոր
646 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-04 20:02
Աշխարհ

Զելենսկին հայտարարել է, որ չի պլանավորում մեկնել Մոսկվա

Զելենսկին հայտարարել է, որ չի պլանավորում մեկնել Մոսկվա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի պլանավորում մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։

Նա այս մասին ասել է Փարիզում «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

«Եթե ուզում եք, որ հանդիպումը չկայանա, հրավիրեք ինձ Մոսկվա։ Սակայն Ռուսաստանը սկսել է խոսել հանդիպման մասին՝ դա արդեն լավ է», – ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ երբեք չի բացառել Զելենսկիի հետ հանդիպման հնարավորությունը, բայց կասկածում է դրա իրագործելիության վրա։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է անցկացնել նման հանդիպում, ինչին Պուտինը պատասխանել է. «Այո, հնարավոր է։ Ի վերջո, եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, նման հանդիպումը կկայանա»։

Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Պուտինը և Զելենսկին ներկայումս պատրաստ չեն խաղաղության։