Փոխարժեքներ
04 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.41 |
EUR | ⚊ | € 441.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7127 |
GBP | ⚊ | £ 517.6 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
ՌԴ-ի համար ամենամեծ հարվածը եղել է Արցախի էթնիկ զտումը։ Այսինքն՝ այն փաստը, որ ԼՂ-ում չկան հայեր և չկան ռուսական խաղաղապահ ուժեր, մեծ հարված էր ՌԴ-ի համար։ Այս մասին «Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը և հնարավոր հետևանքները եվրասիական անվտանգության և Հարավային Կովկասի համար» թեմայով քննարկմանն ասաց Հայաստանի կիրառական հետազոտությունների ինստիտուտի (APRI Armenia) ավագ հետազոտող Բենիամին Պողոսյանը։
Պողոսյանը չի կարծում, որ մեծ է հավանականությունը, որ ռուս-ուկրաինական պատերազմը կկանգնեցվի, քանի որ այնքանով, որքանով հասկանալի է՝ այն, ինչ առնվազն ընդունելի է ՌԴ-ի համար, Ուկրաինայի համար կապիտուլյացիա է, հետևաբար, պատերազմի շարունակությունն առավել հավանական սցենար է։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի համար դա կնշանակի, որ կշարունակվի այն ստատուս քվոն, որը սկսել է 2022թ․-ից։
«Տեսնում ենք, թե ինչպես է Հարավային Կովկասում դանդաղորեն, բայց այդուհանդերձ, նվազում է ՌԴ ազդեցությունը։ Դա իհարկե չի նշանակում, որ ՌԴ-ն հեռացել է Հարավային Կովկասից, բայց տեսնում ենք, որ իրապես թուլանում է ազդեցությունը»,- ասաց Պողոսյանն՝ ընդգծելով, որ ՌԴ-ի համար ամենամեծ հարվածը եղել է Արցախի էթնիկ զտումը։
Բացի այդ, Պողոսյանը նկատեց, որ թուլանում է նաև ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում, չկան ռուս սահմանապահներ հայ-ադրբեջանական սահմանին, հայ-իրանական անցակետին, շատ են խոսակցությունները, որ առաջիկայում ընդհանրապես չեն լինի ռուս սահմանապահներ։ Փորձագետն ընդգծեց, որ ՌԴ ազդեցության թուլացման դեպքում նրան կփոխարինի Թուրքիան։
Մանրամասն՝ տեսանյութում