Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թղթի կտորը, որ Ադրբեջանն ուղարկել է մեր ԱԳՆ, խաղաղության ձգտող պետության թուղթ չէ, Ալիևի ասածն է:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Դա Հայաստանի վրա հերթական հնարավոր ագրեսիան պատրաստող պետության թուղթ է։ Ալիևն ուզում է այս թղթի կտորով զմռսել Արցախի բռնակցումը, էթնիկ զտումը։
Սա իր մինիմում ծրագիրն է, ինքը դա Փաշինյանին պարտադրել է։ Մաքսիմում պլանը Հայաստան ոչնչացնելն է։ Կարող է քարտեզի վրա փոքրիկ տեղ լինի, վրան գրեն Հայաստան, բայց որպես պետականություն վերանա։
Եթե չես հստակեցնում սահմանազատման սկզբունքները, տեղ ես թողնում հնարավոր լայնածավալ պատերազմի։ Իշխանությունները Հայաստանը մոտեցրել են ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի ու կատարյալ կապիտուլյացիայի»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Tert.am-ի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում