կարևոր
754 դիտում, 13 ժամ առաջ - 2025-05-02 15:49
Աշխարհ

Հնդկաստանը և Պակիստանը սառել են պատերազմի սպասումով. վարկածներ

Հնդկաստանը և Պակիստանը սառել են պատերազմի սպասումով. վարկածներ

Հնդկաստանն ու Պակիստանը երրորդ գիշերն անընդմեջ կրակ են փոխանակում երկու երկրների սահմանին՝այն հարձակումից հետո, որի հետեւանքով 26 խաղաղ բնակիչ է զոհվել Քաշմիրի հնդկական հատվածում: «Դիմադրության ճակատ» ռազմականացված խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, Նյու Դելին դրանում մեղադրել է Իսլամաբադին: Պակիստանը հերքում է դա՝ կոչ անելով «անաչառ հետաքննություն» անցկացնել 2000ից ի վեր մահմեդական մեծամասնություն ունեցող տարածաշրջանում խաղաղ բնակիչների վրա ամենամահաբեր հարձակման հանգամանքների վերաբերյալ: Սակայն կատարի Al Jazeera գործակալության գնահատմամբ՝ «այս ամբողջ պատմության մեջ շատ առեղծվածներ կան, եւ կասկածներ կան ահաբեկչության դրդապատճառների վերաբերյալ», այն նույնիսկ անվանում են «արհեստական գործողություն»: Ինչու»։ Իրավիճակը մեկնաբանում է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

«Այո, տեղի ունեցողի մեջ նկատելի տարօրինակություններ կան։ Նախ, զինյալների հարձակումները ուղղված էին քաղաքացիական անձանց, այլ ոչ թե ռազմական օբյեկտներիՀարձակումներն ուղղված էին նաեւ տարածաշրջանում զբոսաշրջային հոսքի դեմ, որը Քաշմիրի տնտեսության կենսական նյարդն է:

Երկրորդ, տագնապալի է Հնդկաստանի ոչ այնքան համարժեք արձագանքը, որը հայտարարեց Հնդկաստանից Պակիստան եկող ջրի մատակարարմանն ուղղված միջոցառումների մասին, ինչը հակասում է երկու երկրների միջեւ վեց գետերի ջրերի փոխանակման մասին համաձայնագրին, որը ստորագրվել է երկու երկրների միջեւ 1960ին: Այս միջոցառումները երկու կողմերի միջեւ առճակատման մակարդակը հասցրեցին աննախադեպ մակարդակի:

Երրորդ՝ միջադեպը համընկել է Գազայի հատվածում ցեղասպանության համար պատերազմի շարունակման հետ, եւ թեեւ այդ երկու իրադարձությունների միջեւ ուղիղ կապ չկա, Իսրայելի դեսպան Ռեուվեն Ազարը փորձել է Քաշմիրի կազմակերպությունները կապել ՀԱՄԱՍ-ի հետ»։

Ազարը Պահալգամի գրոհայինների հարձակումներն անվանել է «2023ի հոկտեմբերի 7-ի իրադարձությունների հնդկական տարբերակ, երբ ՀԱՄԱՍ-ը հարձակվեց Իսրայելի վրա», եւ դա պատկերել է որպես «գլոբալ իսլամական ծայրահեղականության ալիքի» մաս: Ի դեպ, այս վարկածն ընդունվել է The Times Of India պարբերականի կողմից՝ պնդմամբ, որ «սոցիալական ցանցերում Գազայում զանգվածային սպանությունների պատկերների պատճառով հրահրման մթնոլորտը նպաստել է Քաշմիրում գործող ծայրահեղական խմբերի մոբիլիզացիայի մակարդակի բարձրացմանը»:

Ավելին, մի շարք տեղական փորձագետներ հայտարարում են՝ «ներկայիս իրավիճակը սպառնում է Քաշմիրը վերածել Հնդկաստանի սպառման երկարաժամկետ թատերաբեմի, ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական առումով, այն ժամանակ, երբ այն ձգտում է մրցակցել Չինաստանի հետ»:

Ընդ որում՝ նրանք չեն բացառում անգամ օտարերկրյա միջամտությունը Քաշմիրի հարցում եւ դրա միջազգայնացումը, ինչից Հնդկաստանը խուսափել է 1971ին Պակիստանի հետ Շիմլինի համաձայնագիրը ստորագրելուց հետո:

Կան նաեւ կոնսպիրոլոգիական վարկածներ։ Առաջինը, որ տեղի ունեցողն ուղղված է, իբր, Իրանին զսպելուն։ Քաշմիրը Հնդկաստանի միակ աշխարհագրական միջանցքն է դեպի Կենտրոնական Ասիա, եւ նա իրեն տեսնում է խրված «Չինաստանի եւ Պակիստանի ծնոտների միջեւ, եւ Հնդկաստանի վերահսկողությունը տարածքի վրա կարող է խզել կապը երկու դաշնակիցների միջեւ», - ասում է քաղաքագետը:

«Սակայն առայժմ, ի նշան Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լարվածության սրման, երկու երկրների զինվորները ձեռնպահ են մնացել փոխադարձ ձեռքսեղմումներից ամենօրյա սահմանային արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել, ինչպես միշտ, ռազմական երաժշտության ռիթմով եւ հանդիսատեսի ծափահարություններով։ Տասնամյակներ շարունակ այս ամենօրյա ծեսը պահպանվել է սահմանին եւ ապրել անթիվ դիվանագիտական շփումներ եւ ռազմական բախումներ: Սահմանին երկաթե դարպասները շարունակում են փակ մնալ։ Երկու երկրների միջեւ լարվածությունը չի նվազում, եւ շատերը վախենում են առաջիկա օրերին ռազմական էսկալացիայի վտանգից: ՄԱԿ - ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել, առավել եւս, որ 1947ին բաժանվելուց ի վեր նրանք երեք պատերազմ են վարել», - ամփոփել է Տարասովը։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru-ի

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի