|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հնդկաստանի ու Պակիստանի զինծառայողները գնդակոծում են միմյանց դիրքերը երկու երկրների համար վիճելի Քաշմիր նահանգում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հնդկաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Դեվենդեր Անանդը. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ հնդկական կողմի` գնդակոծությունը նախաձեռնել է պակիստանյան բանակը, իսկ հնդկական ուժերը արժանի պատասխան են տվել:«Գնդակոծությունն այժմ շարունակվում է»,- ասել է Անանդը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պակիստանն էր մեղադրել հնդկական կողմին հրադադարը խախտելու մեջ` հայտնելով 3 զոհի մասին: