|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.
«Աշխարհը սառել է Իրանի պատասխան վրիժառական գործողության սպասումից. անհանգստություններ, վախեր, գաղտնի բանակցություններ, անորոշություն և այլն։
Իսկ «մերձավորարևելյան առյուծը» հանգիստ ծրագրում է իր գործողությունը՝ վստահ սեփական ուժերի և հնարավորությունների վրա՝ գիտակցելով, որ արդարության հետ որևէ աղերս չունեցող այս աշխարհում հարգում են ուժեղին և հաշվի նստում միայն նրա հետ։
Ընդամենը 40 տարի առաջ սեփական նույնիսկ մեկ հրթիռ չունեցող այս հինավուրց պետությունն ու քաղաքակրթությունն այժմ հրթիռային գերտերություն է, գրեթե միջուկային տերություն, տարածաշրջանում և միգուցե նաև աշխարհում լավագույն արբանյակ ուժերի և կառույցների լայնածավալ ցանցի կառավարիչ։
Իրանը կարելի է սիրել, չսիրել կամ նույնիսկ ատել, բայց չհարգելն անհնարին է, ինչպես անհնարին է նրա վրիժառությունից չանհանգստանալը և խուսափելը»։