կարևոր
1414 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-01 12:42
Աշխարհ

Իրանը հարվածի տակ է. Բենդեր Աբասի պայթյուններն ու Հյուսիս-Հարավ-ի ճակատագիրը

Իրանը հարվածի տակ է. Բենդեր Աբասի պայթյուններն ու Հյուսիս-Հարավ-ի ճակատագիրը
Իրանի հարավային Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ ռաջայի նավահանգստում ապրիլի 26-27-ին պայթյունների շարքի պատճառ կարող էր դառնալ քիմիական նյութերի ոչ պատշաճ պահպանումը, հաղորդում է The New York Times-ը` վկայակոչելով Իրանի ԻՀՊԿ-ի աղբյուրին: Հրապարակման մեջ նշվում է՝ նավահանգստում պայթել են նատրիումի պերքլորատով տարաները, որոնք օգտագործվում են կոշտ հրթիռային վառելիքի արտադրության համար: Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդում են՝ դեռեւս այս տարվա մարտին ՉԺՀ-ից իրանական նավահանգիստ է մատակարարվել հրթիռային վառելիքի խոշոր խմբաքանակ հենց այդ նյութի հիման վրաԸստ հրապարակումների՝ վառելիքը, իբր, պետք է օգտագործվեր Իրանի հրթիռային պաշարները համալրելու համար, որոնք սպառվել էին Իսրայելի դեմ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետ նրա վերջին պատերազմի ժամանակ։

Մասնագետները դժվար թե վստահեն այս տեսակի արտահոսքին, որը հստակորեն ուղղված է չին-իրանական քաղաքական եւ դիվանագիտական սկանդալ հրահրելուն, որը պետք չէ ոչ Պեկինին, ոչ Թեհրանին, բայց չափազանց օգտակար է նրանց հակառակորդների համար։ Իրանի իշխանությունների կողմից անփութության թեմայի շուրջ անընդհատ արծարծումները մտահոգիչ են, ուստի ոչ մի կերպ չարժե բացառել այն հնարավորությունը, որ Բանդար Աբբասի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը լավ ծրագրված դիվերսիայի արդյունք էր։ Հասանելի տեղեկությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է երեք տարբեր վայրերում եւ հանգեցրել է մի քանի պայթյունների՝ մասնավոր հատվածի պահեստներում դյուրավառ նյութերի բռնկման հետեւանքով։ Իսրայելական հետախուզական ծառայությունները բազմիցս ապացուցել են՝ իրենք ունակ են կազմակերպել գործնականում ցանկացած դիվերսիա ցանկացած օբյեկտում, այդ թվում՝ Իրանում, որտեղ նրանք, ըստ երեւույթին, ունեն շատ «առաջադեմ» գործակալներ։ Գաղտնիք չէ՝ հենց Իսրայելն է ամենաշատը շահագրգռված Իրանի թուլացմամբ՝ Օմանում Թրամփի վարչակազմի հետ ներկայիս հանդիպումների համատեքստում, ինչը Թեհրանում բացասական արձագանք է առաջացնում։

Իրանա-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլի մեկնարկի օրը միջադեպի զոհ դարձել առնվազն մի քանի տասնյակ մարդ, վիրավորների թիվը հասնում է հարյուրների: «Պատահարը կարող էր պայմանավորված լինել նաեւ FPV դրոններով կամ դիվերսիայի արդյունք էր, հնարավոր է` դրսից ներթափանցած մարդկանց մասնակցությամբ»,-ասում է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մոհամմադ Մեհդի Շահրիյարին: Ի դեպ, պաշտոնական վարկածը մնում է անփութությունն ու թերությունները։ Խորհրդարանը նախաձեռնել է ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի իմպիչմենտի ընթացակարգը` մատնանշելով նավահանգստի կառավարման անգործությունն ու սխալ հաշվարկները, անշարժ գույքի շուկայի կարգավորման հետ կապված խնդիրները եւ այլն:

Հիշեցնենք՝ Բենդեր Աբբաս նավահանգիստը, որը գտնվում է Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի` Հնդկական օվկիանոս միացման մոտ, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արեւմտյան երթուղու հիմնական տարանցիկ կետերից մեկն է: Հաշվի առնելով իրանա-իսրայելական առճակատումը եւ Թրամփի վարչակազմի իսրայելամետ դիրքորոշումը, առավել եւս հաշվի առնելով ԱՄՆ-ի (եւ Մեծ Բրիտանիայի) ռազմակայանները «Հյուսիս-Հարավ» - ի իրանական հատվածի մոտ՝ առկա է այդ միջանցքի հարավային հատվածի աշխարհագրական ընդլայնման անհրաժեշտություն (տես՝ vpoanalytics «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի գրավչությունը. Հերթում են Իրաքն ու Բահրեյնը» հոդվածը-ԳՄ Տարածաշրջանային համագործակցության ամրապնդման հարցում շահագրգռված է Իրաքը` Պարսից ծոցում իր նավահանգիստներով, Բահրեյնը, ԱՄԷ – ն, Օմանը եւ, հնարավոր է, Քուվեյթը եւ Քաթարը, որը, ըստ Վլադիմիր Պուտինի, նույնպես կարող է միանալ «Հյուսիս-Հարավ» -ին: Այսպիսով, Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի գրեթե բոլոր մասնակիցները կարող են այս կամ այն ձեւով ընդգրկվել միջանցքին կամ հետաքրքրված լինել այս հեռանկարային նախագծին մշտական մասնակցությամբ:

Բացի այդ, 2023 թ-ից ի վեր ավելի ու ավելի է օգտագործվում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Արեւելյան (անդրկասպյան) երթուղին, որը Ռուսաստանը կապում է Ղազախստանի եւ Թուրքմենստանի միջով իրանական Չաբահար նավահանգստի հետ Հնդկական օվկիանոսի ափին` Պակիստանի հետ սահմանի մոտ։ Պետք է ընդունել՝ պակիստանա-հնդկական հարաբերությունների ներկայիս սրումը բացասաբար է ազդում քաղաքական կայունության, հետեւաբար նաեւ նախկին Բրիտանական Հնդկաստանի երկու պատերազմող մասերը կապող ճանապարհների գործառնական հուսալիության վրա:

Հնարավոր է՝ Բենդեր Աբասում պայթյունները բավական «ժամանակին» են՝ Մոսկվային եւ Թեհրանին ազդարարելով, որ իրենց շահերից բխող նախագծերի ճակատագիրը հեշտ չի լինի։

«Բանդար Աբբասի նավահանգիստը պարզապես պահեստային գոտի կամ նավամատույց չէ։ Այն աշխարհառազմավարական նշանակության օբյեկտ է, որը տարեկան մշակում է տասնյակ միլիոնավոր տոննա բեռ։ Այստեղով անցնում են նավթամթերք, հացահատիկ, արդյունաբերական սարքավորումներ և հազարավոր կոնտեյներներ։ Սա այն հանգույցն է, որը պետք է ապահովի բեռների արագ ու մատչելի տեղափոխում Ռուսաստանից Հնդկաստան՝ շրջանցելով Արևմուտքը։Այս պայթյունը վտանգի տակ է դնում ոչ միայն այդ ուղին, այլև՝ ամբողջ նախաձեռնության կենսունակությունը։

Այսպիսով, պայթյունը վթա՞ր էր, անփութությո՞ւն, թե՞ զգուշացման ազդանշան։

Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ միջադեպի պատճառը եղել է ամոնիումի պերքլորատի՝ հրթիռային վառելիքի բաղադրիչի պահպանման անվտանգության կանոնների խախտումը։ Հարմար վարկած է` հատկապես Իսրայելի հետ վերջին շրջանում ծագած ռազմական լարվածության ֆոնին։ Սակայն կուլիսներում արդեն շրջանառվում են այլ վարկածներ։

Իրականում պայթյունը ժամանակավորապես դուրս մղեց Իրանին միջազգային առևտրից։ Նավահանգստի աշխատանքի դադարեցումը արդեն իսկ հարված է հասցրել ինչպես արտահանմանը, այնպես էլ՝ նավթաքիմիական արդյունաբերությանը։ Ավելին՝ նավահանգստի տարածքում պահվում են նաև ռազմական նշանակության բաղադրիչներ, ինչը ենթադրում է, որ միջադեպը կարող էր նաև միտումնավոր լինել։

Այս ֆոնին՝ Մոսկվայի դիրքորոշումը դառնում է առավել կարևոր։ Ռուսաստանը դիտարկում է «Հյուսիս-Հարավ» միջանցքը՝ որպես համաշխարհային ապրանքաշրջանառության ապագայի շնչերակ։ Այն պետք է ապահովի ռուսական ապրանքների արտահանումը Հնդկաստան և հակառակը՝ համեմունքների, թեյի, դեղագործական արտադրանքի ու սարքավորումների ներմուծում՝ առանց Արևմուտքի ու Չինաստանի ճնշման, - գրում է Կովկասյան հետազոտությունների սեկտորի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Վահե Դավթյանը։ «Մոսկվան խաղադրույք է կատարում Հյուսիս-Հարավ մայրուղու վրա՝ որպես ապագայի զարկերակի՝ Հնդկաստան ապրանքներ տեղափոխելու, համեմունքներ, բրինձ, թեյ, դեղագործական արտադրանք և սարքավորումներ բերելու համար։ Չինաստանի նավթային թելադրանքից խուսափելու համար։ Մեծ խաղ խաղալու համար։ Իրանը բանալին է։ Բանդար Աբբասը ամրոց է։ Առանց որևէ պատճառի պայթեցրե՞լ են։ Կամ հիշեցնելու համար, որ կողպեքը կարող է փխրուն լինել։ Սա պարզապես միջադեպ չէ։ Սա լակմուս է։ Եթե նավահանգստին չհաջորդեն բարեփոխումներ, պաշտպանություն, միջազգային աուդիտ և իրական ներդրումներ, ամբողջ Հյուսիս-Հարավ միջանցքը կախված կլինի թելից։ Եվ եթե նրանք հետևեն, դա նշանակում է, որ և՛ Մոսկվան, և՛ Թեհրանը լրջորեն որոշել են խաղալ երկարատև խաղը»։

Միեւնույն ժամանակ, կան նաեւ օբյեկտիվ դժվարություններ, ըստ բեռնափոխադրողների, չնայած հայտարարված փոխադրումների հնարավորություններին, Իրանը մնում է փոխադրման գործընթացի մասնակիցների համար մի երկիր, որը ստիպված է ամեն անգամ «ընտրել իր բանալիներն»` «Իրանում բիզնես վարելու ավանդույթների եւ սովորույթների տարբերության պատճառով»,-ասում է բեռնափոխադրողների եւ լոգիստիկ կազմակերպությունների Ռուսաստանի Ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Բիրյուկովը: «Գործընթացի ընկալման վրա էականորեն ազդում են օրենսդրության տարբերությունները, մի շարք միջազգային ստանդարտներ, որոնց ռուս բեռնափոխադրողները սովոր են հետեւել, բայց որոնք Իրանում ուժի մեջ չեն, ինչպես նաեւ սահմանված տեղական սովորույթներն ու կանոնները։ Բայց պետք է արժանին մատուցել իրանական իշխնություններին այն բանի համար, որ նրանք զգալի քայլեր են կատարում ապրանքների հետ աշխատանքի ներքին կանոնների հարմարեցման եւ միջազգային նորմերին դրանց տեղափոխման առումով, որոնք ծանոթ են ռուս բեռնափոխադրողներին»։ Շահագրգիռ շրջանակներին մտահոգում են նաեւ Իրանի տարածքում տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարումները, որտեղ նախընտրում են կանխիկ գումարը եւ դեռեւս հաճախ պատրաստ չեն անկանխիկ վճարման (ինչը վերջին հերթին պայմանավորված է արեւմտյան պատժամիջոցներով): Խնդիրը մասամբ փորձել են հարթեցնել Դուբայում, Թուրքիայում, Հնդկաստանում ոչ իրանական ընկերությունների հաշիվներին անկանխիկ փոխանցումների միջոցով, սակայն դա չի բխում ընդհանուր շահերից, քանի որ միջանցքի ոչ բոլոր ոչ իրանական մասնակիցներն են պատրաստ կանխավճար կատարել այլ երկրներ իրենց անհայտ հաշիվների համար:

Կարծում ենք` Իրանի եւ նրա հարեւանների երկարաժամկետ համագործակցության ռազմավարական ձգտումը թույլ կտա հաղթահարել առկա դժվարությունները եւ ավելի վստահ նայել ապագային` աստիճանաբար ազատվելով արմատացած կասկածներից, ֆոբիաներից եւ նախապաշարմունքներից։ Սակայն, Բենդեր Աբասի պայթյուններն ու հրդեհները վկայում են՝ «Հյուսիս-Հարավ» ընդլայնված միջազգային տրանսպորտային միջանցքի համալիր անվտանգության մասին մտածելն արդեն այսօր անհրաժեշտ է։

Հ.Գ. ապրիլի 29-ին Իրանում հերթական պայթյունն է որոտացել, այս անգամ` Սպահան նահանգում վառոդի եւ պիրոտեխնիկայի պահեստում: Պայթյունի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս երկուսը վիրավորվել են, հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Միջադեպի պատճառը պարզվում է։

 

Ալեքսեյ Բալիեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի