Շրի-Լանկայի Դեխիվալա քաղաքում որոտացել է 7-րդ պայթյունը, որը կենդանաբանական այգու մոտակայքում է եղել: Զոհվել է 2 մարդ, մի քանիսը տուժել են: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Այսօր, Սուրբ Զատկի տոնակատարության ժամանակ մի շարք պայթյուններ են եղել Շրի-Լանկայի հյուրանոցներում ու եկեղեցիներում, մասնավորապես 3 հյուրանոցներում և 3 եկեղեցիներում, որի հետևանքով զոհվել է 185, վիրավորվել 500-ից ավելի մարդ:
7-րդ պայթյունից շատ չանցած որոտացել է նաև 8-րդ պայթյունը: Տեղեկությունները դեռ լրացվում են: