Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
«Հյուսիս-հարավ» ծրագիրը դանդաղորեն է առաջ գնում։ Հարավային ուղղությամբ աշխատանքները դեռ չեն մեկնարկել։ Ճանապարհային դեպարտամենտը խոստանում է, որ այս տարի կսկսվեն Քաջարան-Ագարակ հատվածի շինաշխատանքները։ Հնարավո՞ր է, որ ձգձգումները պայմանավորված լինեն կառուցվող մայրուղիների հետ կապված բազմաթիվ քրեական գործերով։ Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե, հարցրինք, թե քանի վարույթ կա «Հյուսիս-հարավի» շուրջ, եւ ինչ փուլում են դրանք գտնվում։
Մեզ պատասխանեցին, որ «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի ընթացքում առերեւույթ չարաշահման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անջատված մասով դատարան է ուղարկվել 3 վարույթ, որոնցից մեկն անմիջականորեն առնչվում է ծրագրին։ «Հիշյալ դրվագով 7 մեղադրյալների կատարած հանցանքներով անջատված մասն այժմ գտնվում է դատաքննության փուլում»,- ասված է ՔԿ պատասխանում։ Խոսքը «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի եւ մյուսների մասին է։ «Քրեական վարույթի ընթացքում մեղադրանք է ներկայացվել 30 անձի, որից 13 անձանց դեպքում անջատված մասով վարույթների քննությունը կատարվում է դատարանում, իսկ 14 անձանց մասով որոշումներ են կայացվել քրեական հետապնդման ժամկետները կասեցնելու մասին։ Ներկայում մեկ դրվագով նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում»։ Այլ տեղեկությունների տրամադրումը Քննչական կոմիտեն նպատակահարմար չի համարում՝ «նախաքննության անհրաժեշտությունից ելնելով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։