|
Փոխարժեքներ
21 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ռուսաստանը եւ Իրանը քննարկել են Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքի համատեղ զարգացման շուրջ մտադրությունները: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ ամփոփելով Գրոզնիում երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները:
«Մենք այսօր հաստատել ենք անհրաժեշտ առեւտրատնտեսական ենթակառուցվածքի շուտափույթ զարգացման շուրջ պայմանավորվածությունը: Խոսքը Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման մասին Է, որը պետք Է մի քանի անգամ մեծացնի իր կարողությունները առաջիկա տասնամյակում»,-ասել Է Նովակը:
Նա հավելել Է, որ խոսքը, այդ թվում՝ Կասպից ծովում, նավահանգիստների արդիականացման, լոգիստիկ կենտրոնների ստեղծման, անհրաժեշտ ենթակառուցվածքի շինարարությանը մասնակցելու մասին Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: