|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կարդացի Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մեկնաբանությունը, որն առնչվում էր ՀՅԴ «Գեղամա» կոմիտեի` Վարդենիսի (ոչ միայն) ծննդատան հնարավոր լուծարման քննադատության հետ: Անկեղծ ասած` քաղաքական էթիկայից շատ հեռու մեկնաբանություն էր` պարուրված անցյալ դարի 20-30-ական թվականերին բնորոշ հակադաշնակցական երանգներով:
Բնակչության մեծամասնությունը դեմ է ծննդատների լուծարման գաղափարին, բայց թե ինչու է մարզպետն անդրադառնում միայն «զրո քաղաքական կշիռ» ունեցող կուսակցության մտահոգությանը՝ զարմանալի չէ: Այդպիսով նա միաժամանակ մատնում է իշխանությունների հակադաշնակացական գործելաոճը:
Դառնալով մարզպետի այն պնդմանը, թե դաշնակցությունը չեղած բանի մասին է խոսում, ասեմ, որ այստեղ նա ճիշտ չէ, ավելի կոնկրետ` կա՛մ չի տիրապետում փաստերին, կա՛մ նպատակաուղղված` խեղում է եղածը:
Ծննդատների փակման թեման իրոք արծարծվել է նախարարությունում, ավելին` դրա մասին փաստել է հենց ինքը` Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը` Yerkir.am կայքին տված հարցազրույցով (որը վարել եմ ես):
Հետևաբար` չի կարելի անցանկալի քաղաքական ուժերին անվանարկելու նպատակով դիմել բացահայտ անճշտությունների ու անազնիվ քայլերի` ոտնատակ անելով բաներ, որոնց տեղը գլխավերևում է:
Գևորգ Գյուլումյան
Վարդենիսի բնակիչ