կարևոր
3673 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-30 13:29
Քաղաքական

Ըստ Փաշինյանի` Ժաննա Անդրեասյանն այսօր հրաժարական պետք տա

Ըստ Փաշինյանի`  Ժաննա Անդրեասյանն այսօր հրաժարական պետք տա

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոչ մի բան չի հետաձգվելու, այս պահին ինչ ուժի մեջ է, այլևս ոչ մի հետաձգում:

Նա հավելել է նաև` որ նախարարը եկավ, ասաց` հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի:

Եվ ուրեմն, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության 26.04.2012 թ. թիվ 597-Ն «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ԿԱՐԳԸ սահմանում է, որ որ բուհերի հայտագրումը պետք իրականացվի ԱՊՐԻԼԻ 15-ից մինչև ՄԱՅԻՍԻ 10-ը:

Այդուհանդերձ, հանրապետությունում այս տարի հայտագրումը փաստացի սկսվել է ապրիլի 21-ին:

Ստացվում է, որ Ժաննա Անդրեասյանը ոչ միայն խախտել է կառավարության որոշումը, խաբել է բազմազահար դիմորդների, այլ նաև ինքնագլուխ ՀԵՏԱՁԳԵԼ է կառավարության սահմանած ժամկետները:

Եվ եթե Փաշինյանի` այսօրվա կառավարության նիստում արտահայտածը հերթական «քամին» չէ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հրաժարականի դիմում պետք է գրի: