Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Ազգային Ժողովում պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանին ուղղված այն հարցին, թե ի՞նչ եք մտածում Ագրարային համալսարանի գրավչությունը բարձրացնելու համար, նախարարը պատասխանել է, որ ագրարային ոլորտում ուսանողներին խրախուսելու համար 70 հազար դրամ կրթաթոշակ է սահմանել:
Yerkir.am-ը կրթության ոլորտի թիվ 1 պատասխանատուին հիշեցնում է ագրարային ոլորտի մասնագիտությունների այս տարվա բակալավրիատ ընդունվածների թվաքանակը՝
1. Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա - 0,
2. Բույսերի պաշտպանություն - 0,
3. Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ - 0,
4. Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա - 0,
5. Ագրոէկոլոգիա - 0,
6. Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում - 0,
7. Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն - 0,
8. Մեքենասարքավորումների ճարտարագիտություն - 0,
9. Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն - 1,
10. Անասնաբուժություն - 1,
11. Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն -1,
12. Ճշգրիտ գյուղատնտեսություն - 2,
13. Ջերմատնային ագրոտեխնոլոգիա - 2,
14. Պարենամթերքի տեխնոլոգիա - 2,
15. Սննդամթերքի անվտանգություն - 2,
16. Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր - 4։