|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ապրիլի 23-ին Ժաննա Անդրեասյանի ղեկավարած ԿԳՄՍ նախարարությունը տեղեկատվություն է տարածել տիկին Ժաննայի կողմից բուհերի ընդունելության վճարովի տեղերի հաստատման հրամանը ստորագրելու մասին: Թե ինչու է Ժաննա Շինարարի կողմից ապրիլի 18-ին ստորագրված հրամանի մասին հանրությանը տեղեկացվում ապրիլի 23-ին, կանդրադառնանք առաջիկայում:
Yerkir.am-ը պարզեց, որ Ժաննա Անդրեասյանը խախտել է ՀՀ կառավարության կողմից հաստատված «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ԿԱՐԳԸ» (26.04.2012 թ. թիվ 597-Ն): Սույն կարգը սահմանում է, որ բուհերի հայտագրումը պետք իրականացվի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը: Սակայն հանրապետությունում հայտագրումը փաստացի սկսվել է ապրիլի 21-ին: Ընդ որում կառավարության կողմից ընդունելության անվճար տեղերի հաստատումը կատարվել է առնվազն 4 օր ուշացումով, իսկ նախարարի կողմից կողմից վճարովի տեղերի հաստատումը առնվազն 5 օր ուշացումով:
Այս խայտառակությունը կարժանանա՞ արդյոք համապատասխան գնահատականի տիկին Ժաննայի ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից, ցույց կտա ժամանակը: