կարևոր
1096 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-29 10:05
Աշխարհ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 40 ուկրաինական անօդաչու է խոցել․ ՌԴ ՊՆ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 40 ուկրաինական անօդաչու է խոցել․ ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 11 ԱԹՍ Ռյազանի մարզի տարածքում, 8 ԱԹՍ՝ Նիժնի Նովգորոդի մարզում, 7 անօդաչու թռչող սարք՝ Օրյոլի մարզում, 4-ական ԱԹՍ՝ Ղրիմում և Սև ծովի ջրատարածքում, 2-ական ԱԹՍ՝ Մոսկվայի շրջանի և Բելգորոդի մարզի տարածքում, 1-ական ԱԹՍ՝ Կալուգայի և Բրյանսկի մարզերի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։