|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում 75 ԱԹՍ են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 75 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու», – ասվում է ՌԴ գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 49 անօդաչու խոցվել է Վոլգոգրադի մարզի երկնքում, 7-ը` Ղրիմի վրա, 6-ը` Վորոնեժի, 4-ը` Ռոստովի, 3-ը` Բելգորոդի, 2-ը` Օրյոլի, մեկական` Մոսկվայի, Կուրսկի, Լիպեցկի և Տամբովի մարզերի երկնքում։