Անցած գիշեր ՌԴ չորս մարզերի վրա ՀՕՊ միջոցները ուկրաինական ութ անօդաչու են ոչնչացրել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Նախորդ գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ ուկրաինական ութ անօդաչու են ոչնչացրել՝ երկուսը Կուրսկի մարզի տարածքի վրա, երկուսը՝ Վորոնեժի, երկուսը՝ Վլադիմիրի և երկուսը՝ Բելգորոդի մարզի տարածքի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։