|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները մեկ գիշերվա ընթացքում Ռոստովի և Վորոնեժի մարզերում ոչնչացրել են ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք։ Երեք ԱԹՍ խոցվել է Ռոստովի մարզի տարածքում, մեկը՝ Վորոնեժի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։