|
Փոխարժեքներ
26 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.29 |
| EUR | ⚊ | € 394.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3698 |
| GBP | ⚊ | £ 470.83 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում ուկրաինական 154 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում՝ ապրիլի 22-ի Մոսկվայի ժամանակով ժամը20:00-ից մինչև ապրիլի 23-ի Մոսկվայի ժամանակով ժամը07:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական 154 ինքնաթիռատիպ անօդաչու են որսացել և ոչնչացրել», - գրված է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Նախարարությունը նաև նշել է, որ ուկրաինական ԱԹՍ–ները ոչնչացվել են Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Ռոստովի և Սամարայի մարզերի, Ղրիմի Հանրապետության, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքների վրա։