|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ադրբեջանական АПА լրատվական գործակալության համաձայն՝ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի կապիտան է սպանվել: Միջադեպը տեղի է ունեցել Թերթերի շրջանում՝ սահմանագծի այն հատվածում, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խումբն օրեր առաջ անհաջող գործողություն էր իրականացրել:
Թեեւ ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել կատարվածը որպես հրադադարի ռեժիմի խախտման հետևանք, ակնհայտ է, որ կապիտանը չհաջողված դիվերսիայի զոհերից է՝ արդեն երրորդը: Իսկ ադրբեջանական կողմը փորձում է իր զոհերի մասին տեղեկությունն այլ կերպ հրամցնել սեփական հանրությանը:
Ի դեպ, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմը կապիտան է կորցրել...ինչպես եւ սպասում էինք»: