Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» ՀԿ համահիմնադիր Նարե Սիմոնյանը կոչ է անում մասնակցել ջահերով երթին, նա գրել է.
«Երբ թշնամիդ բացահայտ պատերազմի է պատրաստվում, երբ չի թաքցնում, որ աչքը քո տան ու հողի վրա է, իսկ դու ասում ես՝ ես չեմ կռվելու՝ դա խաղաղասիրություն չէ, դա վախկոտություն է:
Երբ թշնամիդ չի զղջում քեզ ցեղասպանելու համար, երբ շարունակում է սպանել քեզ ու սպառնալ քեզ, իսկ դու ասում ես՝ պետք է ներել, հարյուր տարի է անցել՝ դա ներողամտություն չէ, դա ստրկամտություն է:
Երբ զինվորի թիկունքում հայրենիք ես հանձնում, երբ հանձնում ու ասում ես՝ իմը չէր, երբ հանձնում ու պահողներին ես մեղադրում, երբ պատերազմի շեմին՝ ազգի զգոնությունն ես բթացնում՝ խաղաղության կեղծ խոստումներով՝ դա անճարություն չէ, դա դավաճանություն է…
Չեմ ուրանում: Չեմ հանձնվում:
Չեմ ներում իմ հայրենիքը զավթողներին ու հանձնողներին…
Պահանջատեր եմ իմ հայրենակիցների կյանքի համար, իմ հայրենիքի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝
Արագածի համար, Արարատի համար, Մեծ Քիրսի համար:
Մեր պահանջատիրության երթն է լինելու վաղը՝ ապրիլի 23-ին, 19:15, Հանրապետության հրապարակից է մեկնարկելու:
Թույլ չտանք, որ ուրանան…»: