|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի նախաշեմին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես են եկել հայտարարությամբ` Հայաստանի բոլոր երիտասարդներին հրավիրելով մասնակցել ջահերով ավանդական երթին: Հայտարարության տեքստը` ստորեւ:
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 2013թ. ապրիլի 23-ին նախատեսում են կազմակերպել հանրային հավաք և ջահերով ավանդական երթը:
Բոլոր ուսանողական, երիտասարդական կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու մեր այս նախաձեռնությանը։ Սիրելի' երիտասարդներ, ապրիլի 24-ի նախօրյակին ապացուցենք մեր միասնությունը և մեր անժամանցելի իրավունքներին տեր լինելու վճռական կամքը:
Ջահերով երթի կազմակերպչական հանձնախմբի հեռախոսահամարն է` 010- 52-39-84
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
25.03.2013