|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր՝ ապրիլի 23–ին, երկարաձգեց Բագրատ Սրբազանի խափանման միջոց կալանքը երկու ամսով:
Իր խոսքում Բագրատ Սրբազանը նշեց․ «Ես այս «խափանման միջոց» կոչված երևույթի հետ կապված բացարձակ ասելիք չունեմ։ Իմ ասելիքը շատ հստակ է՝ ինչպես տարել եք այնտեղ, այդպես էլ ձեր կոտրած ձեռքերով դուրս կբերեք»։
Բագրատ Սրբազանը նաև կոչ արեց բոլորին մասնացել Ջահերով երթին, ապա խոսքն ուղղելով ընդդիմությանն ասաց․ «Ուզում եմ դիմել ամբողջ ընդդիմադիր դաշտին։ Համարում եմ, որ դուք հայրենատեր մարդիկ եք։ Հատկապես այս օրերին՝ Ցեղասպանության սուրբերի հայացքի ներքո՝ իրար մի՛ թիրախավորեք, իրար կյանք մի՛ կերեք։ Ձեր կյանքն անձնական և ոչ էլ անցած ճանապարհը ավելի մեծ չի, քան մեր պետությունն ու մեր հայրենիքը ու մեր գոյությունն են։ Դուք ունեք մի թիրախ, մի չարիք, ինչպես այսօր հռչակել եք՝ մեկ դատ, մեկ պայքար, ես էլ ավելացնում եմ՝ մեկ հաղթանակ։ Այդ հաղթանակի ետևից գնացեք, իրար ետևից մի՛ գնացեք։ Համախմբվեք այս սրբերի բարեխոսության և հովանու ներքո։ Վերջապես մի ժամանակ թող գա, որ դուք՝ յուրաքանչյուրդ, այո, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ ձեզ ավելի քիչ գնահատեք, քան մեր պետությունն ու երկիրը, հայրենիքը և այս ժողովուրդը։ Քիչ գնահատեք ձեզ։ Ձեր կյանքը ոչ մի բանի արժեք չունի։ Խոտի պես, ծաղիկի պես… եկող-գնացող կյանք է մեր կյանքը։ Հավաքվե՛ք՚ Թողե՛ք ձեր մեղքերը մի կողմ և մեղքերով իրար հետ մի հարաբերվեք։ Արդարությամբ հարաբերվեք։ Եվ այո, հաղթանակն էլ չի ուշանա»։