|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Անազատության մեջ գտնվող, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Սիրելի՛ վանաձորցիներ, ամեն տարի ձեր խոնարհ ծառան մասնակցել է Հայոց ցեղասպանության նախօրյակին կազմակերպվող ջահերով երթին։ Այս տարի «հատուկ հանձնարարությամբ» ես զրկված եմ ազատությունից, իսկ քաղաքս` զարգացումից։
Սակայն այս պահին ուզում եմ խոսել մեր բոլորիս ազգային պարտքի և սրբազան արժեքների մասին: Մենք հա՛յ ենք, պահանջատեր հա՛յ, ով լցված է Արցախի պաշտպանության վճռականությամբ և ապրում է ցեղասպանության արդար դատի ու վրեժի սպասումով: Այս «կարմիր» գծերը մեր գոյաբանական հիմքերն են։
Խնդրում եմ ապրիլի 23-ին մասնակցել ջահերով երթին` դրանով իսկ ձեր ձայնը լսելի դարձնել ու բռունցքվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի»։