կարևոր
922 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-22 18:46
Հասարակություն

Գարեգին Բ-ն ներկա կգտնվի Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտին

Գարեգին Բ-ն ներկա կգտնվի Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն կմասնակցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։ Այս մասին հայտնել է Տեր Եսայի քահանա Աթենյանը՝ նշելով, որ Վեհափառ Հայրապետի մասնակցությունը նախատեսված է։

Հուղարկավորության արարողությունը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, Վատիկանում։

Կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդը իր կտակում խնդրել էր, որպեսզի հուղարկավորությունն իրականացվի պարզեցված ձևաչափով՝ առանց ավելորդ հանդիսավորության։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վախճանվել է ապրիլի 21-ի վաղ առավոտյան՝ 88 տարեկան հասակում։ Վատիկանը պաշտոնապես հաստատել է, որ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Ֆրանցիսկոս պապը Հռոմի Սուրբ Աթոռի առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին՝ դառնալով առաջին պապը Հարավային Ամերիկայից։