Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Դեկտեմբերի 18-ին տեղի կունենա «Enjoy movies» եւ «AP cinema» կինոընկերությունների համատեղ արտադրության «Շնորհավոր Ամանոր, մայրե'ր» լիրիկական կոմեդիայի հայաստանյան պրեմիերան, որին ներկա կլինի նաեւ աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը:
Yerkir.am-ին «AP cinema» կինոընկերությունից տեղեկացրին, որ ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկոն, Սարիկ Անդրեասյանը, Անտոն Բորմատովը, Դմիտրի Գրաչեւը, Կլիմ Պոպլավսկին: Ֆիլմը հանդիսատեսի մեծ համակրանքը վայելած «Մայրեր» ֆիլմի շարունակությունն է:
Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում և Ֆրանսիայում: Կինոալմանախում կտեսնեք նոր պատմություններ և նոր հերոսների նոր արկածներ` միավորված մեկ զգացմունքով` սեր մայրերի հանդեպ:
Ֆիլմում ներկայացված է 5 նովել` հումորային և հուզական, լիրիկական և կոմիկական: Յուրաքանչյուր նովել պատմում է մոր և երեխայի` երկու ամենահարազատ մարդկանց սիրո մասին: Ֆիլմի բյուջեն կազմում է 6 միլիոն դոլար, իսկ արտադրության վրա ծախսվել է 2 միլիոն դոլար:
Ի դեպ, Մոսկվայում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ դեկտեմբերի 27-ից ֆիլմը էկրան կբարձրանա: