|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի է ունենում Հոմի Ֆրանցիսկոն պապի հուղարկավորության արարողությունը:
Հուղարկավորությանը մասնակցում են տասնյակ երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը մասնակցում են նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
Արարողությանը մասնակցում է նաև Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Պապին կհուղարկավորեն Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում՝ իր ցանկությամբ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավելի քան 1 դար անց կլինի առաջին պապը, որը կհուղարկավորվի Վատիկանից դուրս:
88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է սրտի կաթվածից, ապրիլի 21-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:35-ին Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում: