Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վենետիկի հանձնաժողովը, ծանոթանալով 300.1 հոդվածի դրույթներին, արձանագրել է, որ դրանք այն աստիճան անորոշ են, որ գուցե թարգմանության խնդիր կա, որ հարցերն այդպես էլ չեն հասկացվել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ մանրամասներ ներկայացնելով, թե ինչ կարծիք է հայտնել Վենետիկի հանձնաժողովի` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանելու առումով։
Վարդևանյանը վստահեցրեց, որ սահմանադրական կարգը տապալելու մասին՝ մեր 300.1 հոդվածը Վենետիկի հանձնաժողովին այդ աստիճանի անորոշ է թվացել։
Հանձնաժողովն ուսումնասիրել է միջազգային փորձն ու եկել եզրահանգման, որ առհասարակ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունները պարտադիր պարունակում են բռնության կամ բռնության սպառնալիքի տարրեր, մինչդեռ, ըստ Վարդևանյանի, ՀՀ Սահմանադրության 300.1 հոդվածում առկա չէ նման տարր։
Ռ․ Քոչարյանի պաշտպանը վստահեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ սահմանադրական կարգի տապալումն այնպես, ինչպես կա Հայաստանում, չկա միջազգային փորձում։
«Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրել է ընդհուպ մինչեւ Կորեայում առկա փորձը եւ եկել է եզրահանգման, որ առհասարակ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունները պարտադիր իրենց մեջ ունենում են բռնության կամ բռնության սպառնալիքի տարր: 300.1 հոդվածում մենք չունենք այդպիսի ձևակերպումներ, ունենք «փաստացի վերացում», որը ոչ միայն մեզ համար է անհասականալի, այլեւ Վենետիկի հանձնաժողովի 4 փորձագետների կարծիքով, թարգմանության թվացյալ խնդիր է: Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է, որ «սահմանադրական կարգի տապալումը» այնպիսի ձեւակերպմամբ, որը կա ՀՀ-ում, բառացի եմ նշում՝ «նմանը չկա միջազգային փորձում»»,-հայտարարեց Արամ Վարդևանյանը:
Պաշտպանը նշեց, որ հանձնաժողովի կարծիքում մեկ կարևոր դրույթ կա` երբ ընդհանուր տեսակի հոդվածներ են լինում, ապա դրանք անորոշության ռիսկեր են պարունակում և այդ անորոշության ռիսկերը պետք է մեկնաբանվեն հօգուտ անձի իրավունքների։
«Իմ կարծիքը հետեւյալն է. 300.1-ի ձևակերպումն այնպիսին է, որ այն հնարավորություն չի տալիս նեղ մեկնաբանելու: Իսկ այդպիսի մեկնաբանություն չտալով խախտվում է Վենետիկի հանձնաժողովի պահանջը»,-ասաց պաշտպանը:
Վարդևանյանը նշեց, որ քանի որ ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքներն արդեն իսկ ստացվել են, ՀՀ ՍԴ-ն Քոչարյանի գործով վարույթը պետք է սկսի։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը երեկ մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ կարձակվի գրավի դիմաց։ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ-ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։
Մանրամասն՝ տեսանյութում․