Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Կա ըմբռնում, որ Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի անձնական հանդիպումը պետք է կայանա, սակայն մանրամասների վերաբերյալ հստակ պարզաբանումներ դեռ չկան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Անձնական հանդիպման հետ կապված դեռ պարզաբանումներ չկան։ Կա ըմբռնում, որ դա պետք է տեղի ունենա, եւ կա ըմբռնում, որ այն պետք է լավ պատրաստվի։ Սա երկու նախագահների ըմբռնումն է», - ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «այժմ տեղի է ունենում այն պայմանավորվածությունների փուլ առ փուլ իրականացումը, որոնք ձեռք են բերվել ինչպես պետությունների ղեկավարների, այնպես էլ բարձր մակարդակի պատվիրակությունների կողմից Էր Ռիադում կայացած բանակցություններում»։ Նա ավելացրել է, որ արտաքին գործերի նախարարությունների միջոցով փորձագիտական մակարդակով շփումներ են նախապատրաստվում, որոնք հետագայում կշարունակվեն։
«Այսպես գործը կհասնի նաեւ բարձր մակարդակով հանդիպման պատրաստմանը», - ամփոփել է Պեսկովը։