|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 8-ին ընդունել է Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Կողմերը կարծիքներ են փոխանակել եվրասիական ինտեգրման զարգացման հրատապ հարցերի շուրջ. հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը:
ՌԴ նախագահը հետաքրքիր և հեռանկարային է անվանել Տիգրան Սարգսյանի կողմից առաջ մղվող առաջարկությունները: Պուտինի խոսքով` ԵՏՄ շրջանակում առկա պայմանավորվածությունները հիմք են ապրանքների ազատ շարժի, կապիտալների և մարդկանց, ինչպես նաև միության երկրների մրցունակության բարձրացման համար:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կայանալիք` ԵՏՄ բարձրագույն նիստի օրակարգը: Նշվում է, որ նախապատրաստվել է մոտ 25 հարց:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ մտադիր է որոշ սկզբունքային հարցեր ներկայացնել, որոնք, իր կարծիքով, կարող են խթանել ինտեգրման խորացումը:
Պուտինը ուշադրություն է հրավիրել նաև Մաքսային նոր օրենսգրքի ստորագրման վրա` նշելով, որ դա կարևորագույն հարց է: