կարևոր
1528 դիտում, 1 օր առաջ - 2025-04-17 14:07
Հասարակություն

Հոլիվուդյան սցենարով խոշտանգում է եղել, պետք է մի քիչ ամոթ ու խիղճ ունենալ և չխոսալ բարեփոխված ոստիկանության մասին․ Սամվել Վարդանյան

Ոստիկանների կողմից խոշտանգված Սամվել Վարդանյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ լուռ ակցիա է իրականացրել՝ ուշադրություն հրավիրելով ոստիկանական  բռնությունների վրա։ Վարդանյանը, որին բռնության ենթարկողներն առ այս պահն այդպես էլ չեն ենթարկվել պատասխանատվության, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ամենօրյա կտրվածքով գովաբանում է ոստիկանությանը, ոստիկանական բարեփոխումներին, բայց կան բազմաթիվ փաստեր՝ ոստիկանական բռնությունների, խոշտանգումների։

«Իմ դեպքը, ցավոք սրտի, արդեն բավականին հայտնի է, երբ  ոստիկանները ՔԿ-ից ՁՊՎ ուղեկցելու ճանապարհին  դուրս են եկել՝ իբրև բնական կարիքներ հոգալու, հետո արդեն դիմակավորված անձինք ինձ քարշ տվեցին մեքենայից, խոշտանգեցին։ Տիկին դեսպանի ասած՝ բարեփոխված ոստիկանության ներկայացուցիչների գործուն համահանկցակցությամբ իրականացվեց սահմռկեցուցիչ խոշտանգում, մինչև այսօր որևէ նորություն չկա այդ գործով, ընդամենը մեկ անգամ առերեսվել եմ ոստիկանների հետ և վերջ»,- նշեց Սամվել Վարդանյանը՝ հավելելով, որ եկել է դեսպանին հիշեցնելու՝ ոստիկանական պոշտանգումների մասին, կարելի է խիղճ ունենալ և ավելի քիչ խոսել ոստիկանական բարեփոխումների մասին, երբ կան Սամվել Վարդանյան, ում խոշտանգել են նման կերպով։

Մանրամասն՝ տեսանյութում