|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թեհրանը և Վաշինգտոնը շաբաթ օրը Մուսկատում կայացած բանակցությունների ընթացքում չեն քննարկել Իրանի միջուկային ծրագրից և Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման հարցերից դուրս կետեր։ «ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Եթե մեր աշխատանքի հիմքում վերցնենք նամակագրությունը ԱՄՆ-ի հետ և գործընթացի սկիզբը, որը հանգեցրեց անուղղակի բանակցությունների Մուսկատում, ապա այս նամակագրության մեջ այլ բան չկար, քան միջուկային խնդիրը և պատժամիջոցների վերացումը։
Իրանի դիրքորոշումը պարզ է. սեղանին դրված միակ հարցը միջուկային հարցն է և պատժամիջոցների վերացումը, և մենք որևէ այլ թեմայով բանակցություններ չենք վարի ԱՄՆ-ի հետ... Սա այն է, ինչին մենք հավատարիմ ենք մնացել Մուսկատում»,- ասել է Բաղային, ըստ իրանական SNN պետական լրատվական գործակալության։