|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի կազմակերպած «Արդարության երթը» դարձել է համացանցում ամենաշատ քննարկված թեմաներից մեկը:
Ըստ Demokrathaber-ի՝ #AdaletMitingi (Արդարության քայլերթ) գրությամբ հեշթեգերը դարձել են ամենաշատ օգտագործված արտահայտություն՝ թե Թուրքիայում, թե աշխարհում:
Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն և նրա կողմնակիցները երթը սկսել են հունիսի 15-ին՝ Անկարայից: Այն իրականացվում է նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման որոշման դեմ: